G20-ի ԱԳ նախարարները կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի հարցում և համաձայնության չեն եկել վերջնական կոմյունիկեի շուրջ |1lurer.am|

1lurer.am: Բալիում երկօրյա հանդիպումից հետո G20-ի արտգործնախարարները չկարողացան կոնսենսուսի հասնել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ Արևելքի և Արևմուտքի երկրների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:

«Ի տարբերություն անցյալ գագաթնաժողովների, խմբակային լուսանկար չարվեց, վերջնական կոմյունիկեն չընդունվեց, տարաձայնությունները կարծես թե ամենուր են, հատկապես Ռուսաստանի և հանդիպման արևմտյան մասնակիցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

G20-ի մասնակիցների հանդիպման հիմնական թեմաներն էին պարենային ճգնաժամը, անվտանգության և առողջապահական խնդիրները, ԱՀԿ բարեփոխումների անհրաժեշտությունը, հացահատիկի արտահանման վերսկսումը Սևծովյան նավահանգիստներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն