Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի նոր վարկ տրամադրելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության խորհուրդը տնտեսության և ֆինանսների նախարարների մակարդակով հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը Կիևին հրատապ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը:

«Նախարարները հավանություն տվեցին Ուկրաինային 1 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը։ Դա մեր մակրոֆինանսական օգնության հրատապ ծրագրի մի մասն է»,- տեղեկացրել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ Ուկրաինայի տնտեսությունը կարճաժամկետ ֆինանսավորման կարիք ունի, և ԵՄ-ն պատրաստ է օգնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով