Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և չեռնոգորցի ժողովուրդների: Մեծապես կարևորում եմ նաև Երևանի և Պոդգորիցայի քաղաքային իշխանությունների միջև գործընկերության վերահաստատումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի հագեցնել և ամրապնդել մեր երկկողմ օրակարգը, ինչին մեծապես կնպաստեն նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն