tert.am: ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինվուդ քաղաքում գտնվող Greenwood Park առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանության պետ Ջեյմս Իսոնին, միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում նաև հարձակվողը։
Իսոնի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի սննդի կետում։
«Ունենք չորս զոհ, այդ թվում՝ հրաձիգը», – ասել է Իսոնը՝ հավելելով, որ ևս երկու մարդ վիրավորումներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։
Նա նաև հավելել է․ որ հարձակվողին վնասազերծել է առևտրի կենտրոնի այցելուներից մեկը, որը զինված է եղել։
«Կարծես՝ բարի սամարացին, որը զինված էր, ականատես է եղել հրաձգությանն ու կրակել է հրաձիգի վրա», – նշել է ոստիկանը։