Պատժամիջոցները չեն չեղարկվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի պայմաններով»․ Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներից ոչ մեկը չի չեղարկվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի պայմաններով», գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։

Շոլցը կոչ է արել համաքաղաքացիներին պատրաստ լինել պատժամիջոցային քաղաքականության տևական հետևանքերին՝ չնայած բենզինի, սննդամթերքի ու էլեկտրաէներգիայի արդեն իսկ բարձրացած գներին։ Քաղաքական գործչի խոսքով՝ այս կերպ գերմանացի ժողովուրդն իր համերաշխությունը կհայտնի Ուկրաինային ու հոգ կտանի սեփական անվտանգության մասին։

Գերմանիայում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ն այլև չի բացառում Ռուսաստանի՝ Հյուսասատլանտյան դաշինքի տարածքի վրա հարձակվելու հավանականությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով