Ադրբեջանը և ԵՄ-ն ստորագրել են էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպումից հետո՝  Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։

«Այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա ամիսներին կավարտեն աշխատանքը նոր երկկողմանի համաձայնագրի վրա»,- ասել է Ալիևը։

«Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հուսալի համագործակցությունը մեծ արժեք է։ Մեր էներգետիկ երկխոսությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը մեծ ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն