Փարիզը ողջունում է Միրզոյան – Բայրամով հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, պատրաստակամություն հայտնում շարունակելու աշխատել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ:

«Ֆրանսիան ևս մեկ անգամ հայտարարում է ուղիղ երկխոսության շարունակության իր հանձնառության մասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», – ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպեցին հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն