2022-07-20-41e88933-03d0-4f74-9573-92d320c5054c.jpg

Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունը. Պուտին |tert.am|

tert.am: Ցանկացած բանակցությունների արդյունքը կախված է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու կողմերի ցանկությունից. «Մենք այսօր տեսնում ենք, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն»: Այս մասին ասել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում՝ կոնֆլիկտի վերաբերյալ հարցին ի պատասխան։

«Մարտի վերջին Ստամբուլում կայացած բանակցություններում Մոսկվան և Կիևը «իրականում համաձայնության են եկել, մնում է միայն նախաստորագրել այն», սակայն Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունը»,– ասել է ՌԴ նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն