factor.am: Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 169 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«USAID-ն ավելի քան 169 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից տուժածներին: Այդ միջոցներով կտրամադրվի սնունդ, կացարան, ջուր, հիգիենայի պարագաներ, բժշկական օգնություն և այլն»,- հայտնել են դեսպանատնից։
USAID-ի կայքում նշվում է, որ այս հայտարարությունն արվել է կազմակերպության ներկայացուցիչ Սամանթա Փաուերի՝ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ ԱՄՆ կատարած այցի ընթացքում կայացած հանդիպումից հետո։