ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել կամավորների հավաքագրմանն առնչվող հայտարարության վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ կապված դեսպանության կայքում տեղադրված մի հաղորդագրության հետ, ըստ որի՝ դեսպանությունը կամավորների է հավաքագրում ԱՄՆ քաղաքացիների տարհանելու համար։

Պարզաբանումը ստորև․

«Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ։

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»։

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ կամավորների է հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Դիվանագիտական առաքելությունը հայտնել էր, որ կամավորները կարող են ներգրավվել ԱՄՆ-ի` անհետ կորած քաղաքացիներին փնտրելու, ինչպես նաև բանտում կամ հիվանդանոցում գտնվողներին այցելելու համար:

Նշվել էր, որ դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն