44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն, և շատ վնասված մասունքներից հնարավոր լինի ստանալ պատասխաններ:

«Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք»,- նշեց նա:

Ավանեսյանը հայտնեց՝ ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց «կա նախնական գնահատական, որ հնարավոր է դրանց հետ աշխատել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև