Իտալիայի նախագահը ցրել է խորհրդարանը |1lurer.am|

1lurer.am: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականից հետո հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին:

«Ես հրամանագիր եմ ստորագրել խորհրդարանի պալատների լուծարման մասին, որպեսզի հնարավոր լինի նոր ընտրություններ նշանակել»,- ասել է Մատարելան խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ հանդիպումից հետո: Նոր ընտրությունների օրը կհայտարարվի ավելի ուշ։

Ավելի վաղ Իտալիայի նախագահն ընդունել էր վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն