Եվրոպոլը հայտնել է Ուկրաինայից ԵՄ երկրներ զենքի մաքսանենգության մասին |factor.am|

factor.am: Հանցավոր ցանցերը ներգրավված են Ուկրաինայից Եվրամիության երկրներ «զգալի քանակությամբ հրազենի և զինամթերքի» մաքսանենգության մեջ։ Այս մասին ասվում է Եվրամիության Խորհրդին ուղարկված գաղտնի զեկույցում, որը պատրաստել է Եվրոպական միության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ), հայտնում է  DW-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցը պարունակում է տեղեկություններ Ուկրաինայի պատերազմի հետևանքների և Եվրամիությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքների մասին։ Ըստ այդ տվյալների՝ իրավապահներին հայտնի են մի շարք դեպքեր, երբ անձինք փորձել են հրազենով հեռանալ Ուկրաինայից։

Ոստիկանական ծառայությունը նաև ենթադրում է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով թաքստոցներ կան մաքսանենգությունը կազմակերպելու համար։ Մեծ թվով փախստականներ ընդունած երկրներում մտավախություն ունեն, որ փախստականներից ոմանք հրազեն են կրում։

Ոստիկանությունը նաև կասկածում է, որ որոշ ուկրաինացիներ զենք են բերել սահմանին վաճառելու կամ ապրանքների ու ծառայությունների հետ փոխանակման համար։ Անգամ արձանագրվել են դեպքեր, երբ զենքով  «վճարել» են տաքսու ծառայությունների դիմաց։ Եվրոպոլի խոսնակ Յան Օփ Գեն Օորտը ասել է, որ սև շուկայում Ուկրաինայից հրազենի և ռազմական այլ ապրանքների առևտրի դեպքեր նույնպես գրանցվել են։ ԵՄ առանձին պետությունների իրավապահ մարմիններ չեն բացառում անգամ ծանր սպառազինության ապօրինի առևտուրը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով