Արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ. Տարոն Չախոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, փորձում է հերքել Փարիզում վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա  հարձակման կազմակերպումը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Այնինչ, դեռևս 2021 թվականի հունիս 1-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ  Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ին  հայտնել է, որ Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։

«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ․․․»,-ասել է  Մուրադ Փափազյանը։

Սրանով իսկ  Մուրադ Փափազյանը  խոստովանել է իր  իսկ կողմից վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա կազմակերպված  հարձակումը։

Ի դեպ, համացանցում կան նաև բազմաթիվ կադրեր վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների ու մեքենաների կրած վնասների մասին։

Ինչ վերաբերվում է Մուրադ Փափազյանի  մուտքը Հայաստան արգելելուն, ապա  արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց  հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ։ Բնականաբար սա չի վերաբերվում խաղաղ ցույցերին կամ ակցիաներին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն