ԱՄՆ-ում գրանցվել են երեխաների շրջանում կապիկի ծաղիկի առաջին դեպքերը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում առաջին անգամ կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել երեխաների մոտ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության համաձայն՝ այդ երկու դեպքերը միմյանց հետ կապված չեն: Երեխաների առողջական վիճակը լավ է, նրանք բուժում են ստանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն