2022-07-26-b0777331-e0bf-4552-b227-d9fa9516f7ed.jpeg

Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն