Ղարաբաղյան հարցի լուծման համար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց․ Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում շտապեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնում է «Интерфакс»-ը:

«Մենք չենք շտապեցնելու այդ գործընթացը, բայց չենք էլ դանդաղեցնելու, քանի որ հակամարտությունը կա, և ես չեմ կարծում, որ այն մոռացության է մատնված», – ասել է Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը զգայուն է:

Նա նշել է՝ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն