2022-07-27-619beb99-09b7-4c50-bcde-87299922385f.jpg

Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը |armenpress.am|

armenpress.am: Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը և սպառնացել  հրթիռակոծությունն իրականացրած կողմին, որոնց որակել է որպես ահաբեկիչներ։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ’ հյուպատոսարանի շենքի վրա արձակվել է 4 հրթիռ, սակայն կատարվածի արդյունքում սպանվածներ և վիրավորներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն