Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել. ԱՀԿ ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեպքերի ավելի քան 70 տոկոսը գրանցվել է Եվրոպայում, իսկ 25 տոկոսը՝ ամերիկյան աշխարհամասում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում իրականացնել այն անձանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինչպես նաև վարակվելու բարձր ռիսկ ունեցողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, լաբորատորիայի որոշ աշխատողներին և բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներին»,- ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով