2022-07-28-ed14cd3d-67ed-40f7-b156-da933d0a6034.jpg

ԱՄՆ-ն լրացուցիչ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային |factor.am|

factor.am: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ուկրաինացիներին հավելյալ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովան։ 

Նրա խոսքով՝  լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի տուժած քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարագաներով, ժամանակավոր բնակության վայրերով և ֆինանսական միջոցներով ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ USAID-ի կայքը հայտնում է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում գործակալության միջոցով տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ընդհանուր գումարը՝ ավելի քան 1,5 միլիարդ դոլար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն