Իրաքի խորհրդարանը գրաված ցուցարարները լքել են Ներկայացուցիչների խորհրդի շենքը |1lurer.am|

1lurer.am: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրաքի խորհրդարանը գրաված ցուցարարները լքել են Ներկայացուցիչների խորհրդի շենքը։ Ուժային կառույցներն աստիճանաբար վերականգնում են վերահսկողությունը խորհրդարանական համալիրի նկատմամբ։

Ավելի վաղ Շիա հոգևոր առաջնորդ Մոքթադա ալ-Սադրի հարյուրավոր աջակիցներ գրոհել էին երկրի խորհրդարանը: Ակցիայի մասնակիցները դեմ են Իրաքի վարչապետի պաշտոնում Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի առաջադրմանը, նրանք նաև բողոքել են, որ երկիրն առանց նոր կառավարության է արդեն 290 օր:
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրաքցի պաշտոնյաները լքել են խորհրդարանի շենքը։ Բաղդադից բացի բողոքի ցույցեր են եղել նաև Իրաքի այլ բնակավայրերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով