Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։

«Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», – Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», – ասել է Զելենսկին:

Մեկ շաբաթ առաջ Կիևն ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Գործարքի համաձայն, ուկրաինական հացահատիկն արտահանվելու է Սև ծովով երեք՝ Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնիյ նավահանգիստներից, նավերն անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն