Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի Հայաստանի համար գազի գինը |aysor.am|

Aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան:

«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը»,- այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:

Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը Եվրասիական միության արդյունավետ գործունեության բանալին է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն