Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ|armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: Կանադայի արտգործնախարարն այս մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով:

Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ նրանց հետ «մի փոքր զվարճանալու» հնարավորության համար:

 

Կանադայի արտգործնախարարն այցելել է նաև Մոնրեալի Ահունստիկ-Կարտիերվիլ թաղամասում գտնվող «Արմենիա» հրուշակեղենի խանութ, որտեղ, իր խոսքով, 5-րդ սերնդի կանադահայերի կողմից պատրաստված իսկական հայկական ուտեստներ են մատուցում: Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Մերջանյան ընտանիքին հյուրընկալության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով