2022-07-30-9193aead-55eb-4554-a7a8-74dcfbe073af.jpeg

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սգում է Գուդաուրիում` փրկարարական գործողության ընթացքում, ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում` փրկարարական գործողության ընթացքում, ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցական ուղերձում։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», – ասվում  է ցավակցական ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն