2022-08-01-1b6402c9-3051-4174-9737-8ddd3b4befbe.jpg

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասի գործընթացներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն