ՀՀ-ում Ավստրիայի դեսպանությունը նախատեսում է Սյունիքում ներդրումային ծրագիր իրականացնել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին Սիսիանում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին․ հանդիպմանը մասնակցում էր նաև Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հյուրերը ներկայացրել են առաջիկայում Սյունիքի մարզում գրասենյակի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը և մարզային, համայնքային իշխանությունների հետ քննարկել դրա բաղադրիչներն ու ուղղությունները, լսել առաջարկներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով