Գիշերը որոշ ուղղություններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական  որոշակի դինամիկայով։                                     
Ռուսական խաղաղապահ  զորակազմի միջնորդությամբ,  իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։      

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն