733ae581c1ad5f976c1cba6fe5b2f0e5.jpg

Այս տարվա 3 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 181 մլն դրամով ավելի գումար է վճարվել

2019 թվականի առաջին եռամսյակում 2018-ի համեմատ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին շուրջ 181 մլն դրամով ավելի գումար է հավաքագրվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում նշեց վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը:

«Այսինքն ամսական մոտ 60 հազար աշխատողի չափով ավելի դրոշմանիշային վճար է վճարվել: Բացի այդ, բավականին կուտակված պարտավորություններ կան: ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ բոլոր տնտեսավարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցենք»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն