Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Նախարարների կաբինետի արտահերթի նիստն սկսվել է տեղական ժամանակով ժամը 11։30-ին (երևանյան ժամանակով ժամը 06։30-ին), հաղորդում է Kyodo գործակալությունը։

Սպասվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորած կառավարության նոր կազմը հայտնի կդառնա մոտ ապագայում։ 

Ի սկզբանե կառավարությունում վերադադավորումներն ակնկալվում էր իրականացնել սեպտեմբերի սկզբին, սակայն Կիսիդան որոշել է դրանք հիմա անել՝ մտադրություն ունենալով արագացնել «նոր կապիտալիզմի» տնտեսական հայեցակարգի առաջմղումը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով