aysor.am: Ես ժպիտով եմ դրան վերաբերում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ խոսելով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու մասին:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ վատ է վերաբերում նման իրավիճակին:
«Ամենևին ցանկալի չէ, երբ քո երկրի բարձրաստիճան պաշտոնյան, որոշ իմաստով պետական գաղտնիքի կրողը, ապաստան է խնդրում այլ երկրից», – ասաց Թունյանը: