9385cbe35fe63345517057b76032db05.jpg

Հայկական համայնքը հարստացրել է մեր անհատականությունն ու մշակույթը. Արգենտինայի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին.

«Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական մեծ համայնքին, որն ընտրել է Արգենտինան՝ այստեղ ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր անհատականությունն ու մշակույթը»:

Ապրիլի 24-ին Արգենտինայում հռչակվել է «Ժողովուրդների միջև համերաշխության և հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն