3def578e367918120500bf83884b8ba7.jpg

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես՝ ես |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимая газета»-ին տված հարցազրույցում պատասխանել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հարցին՝ Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղղարկելուց հետո:

«Հայաստանի ոչ մի կառավարություն Սիրիա մարդասիրական ռազմական առաքելություն ուղղարկելու հետ կապված Վաշինգտոնի կողմից չի քննադատվել այնքան կոշտ, համենայն դեպս հրապարակայնորեն՝ որքան ներկայիս կառավարությունը: Ինչպե՞ս եք Միացյալ Նահանգների հետ շտկելու հարաբերությունները», – հետաքրքրվել է «Независимая газета»-ի մեկնաբան Յուրի Սիմոնյանը:

«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է», – պատասխանել է Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից կտրված:

«Մենք միշտ բաց ենք քննարկումների համար նաև Սիրիա ուղարկված առաքելության հարցով: Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին: Կարծում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Ապրիլի 24-ին լրացել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հերթական տարելիցը: Եթե հայ սակրավորներն ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղահրապարակի համար, որոնց նախնիները թեկուզ մեկ հայի կյանք են փրկել, իսկ Հալեպում նման մարդիկ հաստատ կան, ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն գեթ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, ապա մեր առաքելությունն արդարացրել է իրեն: Իսկ դա իրականացվել է. մեր բժիշկները Սիրիայում ավելի քան 100 վիրահատություն են անցկացրել», – նշել է Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն