06dd2e40dbdc5dc6fad1f48a6aeb97af.jpg

Տեխնիկական միջոցներ և գրասենյակային գույք՝ կրթության տեսչական մարմնին |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց համակարգիչներ, մոնիտորներ, տեխնիկական այլ միջոցներ, գրասենյակային գույք, հեռախոսներ հատկացնել կրթության տեսչական մարմնին։ Տրամադրվող այդ գույքը հետ վերցվեց կրթության և գիտության նախարարությունից։

Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ կրթության տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ են տեխնիկական պայմաններ, ինչը հնարավոր է իրականացնել ԿԳՆ-ի արդեն իսկ գործունեությունը դադարեցրած տեսչությունների գույքը վերցնելու և նոր ստեղծված տեսչական մարմնին ամրացնելու միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն