armeniasputnik.am: Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին հուլիսի վերջին: Տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասաց Ամատունին։
Կարմիր խաչը չի հրապարակում իր տեսակցած գերիների թիվը, կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։
ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։