Առողջապահության նախարարությունը հրապարակել է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն։ 

• Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, (հատկապես` 12:00-ից 17:00-ն),

• Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ),

• Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,

• Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

• Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը,

• Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով