armtimes.com: Bloomberg հեղինակավոր լրատվական գործակալությունը ասել է՝ ինչու արժե այցելել Հայաստան: Գործակալությունը 15 ոգեշնչող լուսանկարներ է հրապարակել՝ ներակայացնելով երկրի տեսարժան վայրերը: Նաեւ հետաքրքիր կերպով է նկարագրություն է տվել: Նյութի նախաբանում նման հատված կա.
«Նրանք ունեն ոսկեմեդալակիր շախմատիստներ, խառը աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրած բրենդին եւ, դե լավ, Քարդաշյանները, որոնք հպարտ հայ-ամերիկացիներ են: Իսկ զբոսաշրջությո՞ւն: Շատ ամերիկացիներ նույնիսկ չէին կարող գտնել Հայաստանը քարտեզի վրա (այն սենդվիչված է Վրաստանի ու Իրանի միջեւ), էլ ուր մնաց մտածեին այնտեղ ճանփորդելու մասին»,- գրված է նյութում:
Նյութի հղումով ֆեյսբուքի իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: