2022-08-16-4a1bfbda-4c5b-44c0-80e7-e855984e404a.jpg

Ենթադրյալ անհետ կորած իրանցի 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են․ Հայկ Կոստանյան

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ենթադրյալ անհետ կորած իրանցի 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակն ու նշել, որ այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն