2022-08-16-1f712c5f-f996-41d0-9e69-dd91b3928d70.jpg

Գյումրիի հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի տարածքային հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել: Այս մասին հայտնեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Նա հավելել է, որ ահազանգից անմիջապես հետո տարհանում է իրականացվել, տարածքը սահմանազատվել է, սակրավորները իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Գյոզալյանը նաև հայտնեց, որ նույն շենքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգ եղել է նաև օգոստոսի 15-ին, որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն