Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող կամուրջը փակ է երթևեկության համար

Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը: Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը:

Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն