2022-08-20-6a503822-88a1-4802-a05a-c87ccc721d1a.jpeg

Օգոստոսի 21-ի կիրակի օրը անձնագրային և վիզաների վարչության ծառայությունները կաշխատեն. Ոստիկանություն

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ 2022 թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար:

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն