Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ամերիկայի քաղաքացիներին մոտ օրերս լքել Ուկրաինայի տարածքը։ Համապատասխան նախազգուշացումը Կիևում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքում հրապարակել է օգոստոսի 23-ին։

Նշվում է, որ անվտանգային իրավիճակը ողջ երկրի տարածքում մնում է «խիստ անկայուն» և կարող է վատթարանալ «առանց նախազգուշացման»։ Որպես տարհանման նախընտրելի եղանակ, դեսպանատունը նշում է ցամաքային տրանսպորտով մասնավոր տեղափոխությունները:

Մայիսի 30-ին Կիև է ժամանել Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան Բրիջիթ Բրինքը, ով այս տարվա ապրիլի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել էր այդ պաշտոնում և մայիսի 18-ին հաստատվել ԱՄՆ Սենատի կողմից։ Մինչ այդ Բրինքը Սլովակիայում ԱՄՆ դեսպանն էր։

Մայիսի 18-ին Կիևում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է աշխատանքը եռամսյա դադարից հետո, որը պայմանավորված էր Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ռուսական հատուկ գործողության մեկնարկի հետ։ Դրա հետ մեկտեղ ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ՝ ապահովելու դիվանագիտական առաքելության անձնակազմի անվտանգությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն