ՀԿՏԿ տնօրենն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը

Օգոստոսի 24-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը հանդիպման սկզբում նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մեզ համար շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր Ռուսաստանի գերատեսչությունների, տարբեր ներկայացուցչությունների հետ։

Դեսպանն իր ողջույնի խոսքում ընդգծել է Կենտրոնի հետ համագործակցության պատրաստակամությունը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

Տնօրեն Գոռ Ծառուկյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը՝ հատկապես երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։

Ընդլայնված հանդիպմանը մասնակցեցին նաև Կենտրոնի փորձագետները, քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով