Իրանը, Ադրբեջանը և ՌԴ-ն ներդրումներ կկատարեն Ռեշտ-Աստարա երկաթուղու համար |news.am|

news.am: Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը: Այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը:

«Հարևան պետությունների հետ հարաբերություններն ամրապնդելու համար Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը մտադիր է ընդլայնել տարանցիկ առևտուրը Չինաստանի և Ռուսաստանի հետ»,- կիրակի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն։

Նրա խոսքով Իրանը գտնվում է Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում։

Նա հավելել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար ներդրումներ կատարելու գործընթացը։

Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը համարվում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնադիրները, սակայն վերջին տարիներին այս միջանցքով ապրանքների տարանցման հարցում մեծ առաջընթաց չի նկատվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն