e24240581fdff29889395a53934de8df.jpg

Իսրայելը հայտարարել է, որ Գոլանների վրա նոր համայնքը կանվանի Թրամփի պատվին |news.am|

news.am: Իսրայելը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների վրա նոր համայնքը կանվանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով՝ որպես երախտագիտություն բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու համար։

«Բոլոր իսրայելցիները խորապես զգացված էին, երբ նախագահ Թրամփը ընդունեց պատմական որոշումը»,- Գոլանների վրա նկարահանված հեռուստաուղերձում հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ Զատկից հետո ինքը «կառավարությանը կներկայացնի բանաձեւ, որով կոչ կարվի ստեղծել նոր համայնք՝ ի պատիվ Դոնալդ Թրամփի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն