news.am։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր կառավարությունը երկիրը լիովին վերահսկում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ունենք կառավարության, զինված բոլիվարական ուժերի կառավարման, ազգային տարածքի լիակատար վերահսկողություն: Ես՝ որպես սահմանադրական նախագահ, ղեկավարում եմ ազգային հարաբերությունները, միջազգային կապերը, վարում եմ պետական օրակարգը՝ կատարելով իմ բոլոր պարտականությունները»,- հայտարարել է նա պետական հեռուստատեսության եթերում:
Մադուրոն հավաստիացրել է, որ իր կառավարությունը կշարունակի երկիրը կառավարել «սահմանադրությունը ձեռքին, խաղաղության մեջ, ժողովրդականորեն, ժողովրդի հետ միասին»: