Մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները հուսալի հենք են միջպետական գործակցության ընդլայնման համար. Փաշինյանը՝ Ուզբեկստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի ավանդական հարաբերությունները հուսալի հենք են հայ-ուզբեկական միջպետական գործակցության հետագա ընդլայնման համար։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն նախագահ, քաջառողջություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն