Կառավարությունը կօտարի չշահագործվող կամ անսարք 654 մեքենա |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հետ կվերցնի տարբեր պետական կառույցներին ամրացված չշահագործվող կամ անսարք ավտոմեքենաները և դրանք կամրացնի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում գույքն օտարելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 1-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ գույքագրվել է 654 ավտոմեքենա։

«Դրանք հետագայում կօտարվեն, նախնական մոտ 200 մլն դրամ կարող է բյուջե գումար մտնել»,- հայտնեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով