Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ են խոնարհել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով