ՊԲ բարձրաստիճան սպայակազմն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և զինվորական պանթեոն

ՊԲ բարձրաստիճան սպայակազմը՝ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի ղեկավարությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և զինվորական պանթեոն, որտեղ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել հանուն Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման նահատակված հերոսների հիշատակին։
 
Ոգեկոչման արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան
բոլոր պատերազմներում նահատակված մեր հայրենակիցների շիրիմներին։
 
Տոնական օրվա կապակցությամբ ՊԲ դիրքապահ զինծառայողներին շնորհավորելու նպատակով բարձրաստիճան զինվորականներից և պետական իշխանության ներկայացուցիչներից կազմված խմբերն այցելել են նաև շփման գիծ։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով